Անահիտ Կիրակոսյան.«Վիրահատությունիցս հետո Արտակը մշտապես կողքիս է եղել»
LifestyleBravo.am-ը գրում է.
Անահիտ Կիրակոսյանը շուրջ երկու շաբաթ ստիպված է եղել բացակայել աշխատանքից, իսկ պատճառն առողջական խնդիրներն են.«Նշիկներս բորբոքվել էին, մոտ մեկ տարի փորձում էի բուժիչ միջոցներով հաղթահարել խնդիրը, բայց բժիշկս որոշեց, որ պետք է վիրահատական միջամտություն»,-BRAVO.am-ին ասել է նա:
Դերասանուհին մեզ հետ զրույցում նշել է, որ առաջին անգամ է տեւական ժամանակով «անգործ» եղել.«Վախ չունեի, ավելի շատ տխուր էի աշխատանքից բացակայելու համար, քանի որ գործս շատ եմ սիրում: Նույնիսկ տղայիս ծնվելուց հետո հինգ օր անց աշխատանքի եմ անցել»:
Անահիտը հաջորդ շաբաթվանից հեռուստադիտողին կրկին բարի լույս կմաղթի «Առավոտը Շանթում» ծրագրի տաղավարից.«Փորձել էինք այնպես անել, որ աշխատանքը շատ չտուժի: Ինձ փոխարինել է գործընկերուհիս` Անի Ահարոնյանը, ինչի համար շատ շնորհակալ եմ, իսկ «Խոպանի տեսություն» սիթքոմի համար դեռ կային իմ մասնակցությամբ նկարահանված տեսարաններ»:
Շարունակությունը՝ այստեղ:
