Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում սահմանվել է խիստ հսկողություն, կատարվում են ստուգումներ
ՀասարակությունԵրևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում սահմանվել է խիստ հսկողություն. ստուգումներն անցկացնում են Երևանի ոստիկանության ներկայացուցիչները:
«Արմենպրես»-ը շրջեց մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զրուցեց ոստիկանության ներկայացուցիչների հետ և համոզվեց, որ ՀՀ ոստիկանության կողմից կայարաններում սահմանավել է խիստ հսկողություն, և անցկացվում են մետրոպոլիտենից օգտվողների ստուգումներ:
Մետրոպոլիտենում խիստ հսկողությունը սահմանվել է նոյեմբերի 25-ին Երևանում հանցավոր խմբին ձերբակալելուց հետո, Հայստանի հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: