ԵՄ-ն նախատեսում է ավելի խորացնել Հայատանի մարզերի հետ կապը. Պյոտր Սվիտալսկի
ՀասարակությունԵվրոպական միությունը մեծապես գնահատում է Հայաստանի մարզերի հետ համագործակցությունն ու ինտենսիվ կապը: Այս մասին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ նոյեմբերի 27-ին ունեցած հանդիպման ընթացքում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Սամվել Բալասանյանը Պյոտր Սվիտալսկո ւն տեղեկացրեց, որ մինչ այս էլ Գյումրին ակտիվ համագործակցել է Հայաստանում Եվրոպական միության հետ՝ հույս հայտնելով, որ այդ համագրոծակցությունը կշարունակվի: «Հայաստանում վերջին տարիներին «Եվրոպական օրեր» միջոցառումների մեկնարկն ազդարարվել է Գյումրիից: Կփորձենք կրկին համագործակցել: Ծրագրեր մինչ այս էլ եղել ե ն, հիմա էլ իրականացնում ենք, բայց հուսով եմ, որ ավելի կշատացնեք այդ ծրագրերը»,-նշեց Սամվել Բալասայնաը՝ տեղեկացնելով, որ 2014 թվականից ինքը հանդիսանում է նաև Եվրոմիության քաղաքապետերի դաշնության անդամ:
Ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Պյոտր Սվիտալսկու համար այս այցը Գյումրի առաջինն էր, բայց դեսպանը վստահեցրեց, որ վերջինը չի լինի, ավելին, Հայաստանում Եվրոպական միությունը նախատեսում է ավելի խորացնել կապերը մարզերի հետ: «Եվրոպական միությունը մեծապես գնահատում է մարզերի հետ համագործակցությունն ու ինտենսիվ կապը: Ես անձամբ կնախընտրեի ավելի հաճախ այցելել մարզեր ու հատկապես Գյումրի: Թեև այս պաշտոնում եմ 2 ամիս, բայց բազմիցս լսել եմ քաղաքի ու այն ձեռքբերումների մասին, որ Գյումրին ունի արվեստի, մշակույթի ու սպորտի բնագավառներում, թեև ողբերգական օրեր նույնպես ունեցել է: Այն շինությունները ու գեղեցիկ փողոցները, որ ես տեսնում եմ, ցույց են տալիս, որ դուք կարողացել եք հաղթահարել այդ դժվարությունները»,-նշեց Պյոտր Սվիտալսկին` հավելելով, որ Գյումրին միակ քաղաքն է Հայաստանում, որն ունի «Եվրոպայի հրապարակ»: «Սա առանձնացնում է Գյումրին մյուս քաղաքներից ու հրաշալի «մարտահրավեր» է` «տանը զգալու» համար»,-ավելացրեց Պյոտր Սվիտալսկին:
Այցի շրջանակներում Պյոտր Սվիտալսկին հանդիպել է նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին:
Արմենուհի Մխոյան