Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»


Երիտասարդներն իրենց ներդրումը պետք է ունենան Հայաստանի առավել զորացման գործում. Հրանուշ Հակոբյան

Նոյեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության կողմից կազմակերպված  երիտասարդական համահայկական երկրորդ  համաժողովը՝ «Ապագա» խորագրով:

 ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների շուրջ 70  ղեկավարներ և ներկայացուցիչներ՝ աշխարհի 10 երկրից: 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը: 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Վստահ եմ, որ համաժողովի ըն­թաց­քում քննարկվելիք հարցերի շարքում են լինելու հայ երիտասարդության մաս­նագի­տա­կան ներուժի համախմբումը, հայոց լեզվի և ազգային ինքնության պահ­պա­նումը, ուծաց­ման մարտահրավերներին դիմակայելու տարբերակների առաջադրումը, ինչ­պես նաև միջհամայնքային կապերի զարգացումը՝ ի նպաստ Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդման»: 

Այնուհետև, ՀՀ սփյուռքի նախարարը հանդես եկավ ապագային միտված երիտասարդների հիմնախնդիրների մասին ընդարձակ զեկուցումով: Նա դիմեց աշխարհի 10 երկրներից ժամանած հայ երիտասարդներին. «Գիտեմ, որ անհատականության ձևավորման փուլում Սփյուռքում հայ երիտասարդի համար առավել դժվար է ազգային ինքնագիտակցության գործընթացը, դժվար է ինքնահաստատվել` մնալով հայ և դառնալով իր բնակության երկրի օրինավոր քաղաքացի: Հայ երիտասարդությունը պետք է միավորվի և իր ապագայի տեսլականը, իր ռազմավարությունը կերտի՝ հաշվի առնելով և վերլուծելով աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերները, տարածաշրջանային մարտահրավերները, հայ ժողովրդի և հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, Հայրենիքի և Սփյուռքի հայ երիտասարդության առջև ծառացած մարտահարավերները»: 

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ Հայկական Սփյուռքը բազմաբնույթ է, բազմատարր, բազմակարիք ու բազմակարծիք, սակայն ձևավորվել են համազգային առաջնահերթություններ, որոնք ընդունելի են բոլորի կողմից և որոնց լուծման ուղղությամբ յուրաքանչյուր հայ ջանքեր չպիտի խնայի:«Մասնավորապես երիտասարդներն իրենց ներդրումը պետք է ունենան Հայաստանի առավել զորացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա  լուծման, Սփյուռքի ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանման և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմ բման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման, հայ  եկեղեցու  շուրջ հայության համախմբման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնության ու աջակցության գործում», - նշեց նա: 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հայ երիտասարդության մասնակցության հարցին՝ նախարարն ընդգծեց, որ միջոցառումների բարձր կազմակերպվածությունը վկայեց հայ ժողովրդի բացառիկ միասնականության մասին, համախմբվելու, մեկ ամբողջություն դառնալու մասին: 

Նախարար Հրանուշ Հակոբյանը, նշեց, որ Հայաստանի երիտասարդական պետական ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացվում Սփյուռքում հայ երիտասարդության հայրենաճանաչության, հայապահպանության, համահայկական սպորտային, մշակութային կրթական և այլ ծրագրերի իրականացմանը, հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը: 

«Հայեցի կրթության և դաստիարակության խնդիրը հրատապ է հատկապես Սփյուռքում, որտեղ զանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նոր սերունդները դադարում են խոսել մայրենի լեզվով, ավելանում են խառնամուսնությունները, նվազում են հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը, փակվում են կրթօջախներ: Հայապահպանությունը Սփյուռքում Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություն է, համազգային առաջնահերթություն, այն դարձել է առանցքային խնդիր», - նշեց նախարարը՝ կոչ անելով սովորել և պահպանել մայրենին և հայկական ազգանվան « յան» մասնիկը: 

Անդրադառնալով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների լայն հնարավորությունների կիրառմանը՝ գերատեսչության ղեկավարը նկատեց, որ դրանց արդյունավետ օգտագործումը մեծապես նպաստում է Հայաստանի և Սփյուռքի փոխճանաչողությանը, համայնքների հետ ավելի սերտորեն գործակցելուն, համայնքներում տեղի ունեցող անցուդարձին և կարևոր  իրադարձություններին տեղեկանալուն, Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելուն:   

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Հայկական բանակն անկախության ամենամեծ նվաճումն է, հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը: 

Նախարարն ասաց, որ ազգային միասնականության խնդիրների շարքում կարևոր է Հայ առաքելական եկեղեցու դերի ամրապնդումը: «Հայ ազգը պետք է շատանա, բազմանա և յուրաքանչյուր երիտասարդի պարտքը պետք է լինի, որ իր ընտանիքում ունենա առնվազն 3 երեխա: Մեր ռազմավարական խնդիրներից պետք է լինի հայ ազգի բազմացումը` աշխարհի որ ծեգում էլ լինի: Կարելի է երեք տարին մեկ անգամ հնարավորություն գտնել և միայնակ կամ ընտանիքով, ընկերներով հանգստանալ հայրենի հողի վրա», - նշեց նա: 

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ սփյուռքի նախարարը համաժողովականներին կոչ արեց նախանշել հայ երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման իրատեսական ուղիներ՝ ի մի բերելով անհրաժեշտ միջոցներն ու գործիքները: 

Ելույթ ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ նշելով, որ նախարարության կողմից երիտասարդության շրջանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ միտված նրանց ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացմանը, պետական և հայանպաստ բազմաթիվ այլ գործընթացների մեջ երիտասարդների ընդգրկմանը: «Ես՝ որպես սպորտի ոլորտի պատասխանատու, հորդորում եմ բոլորիդ լինել ակտիվ նաև մարզական բնագավառում, զբաղվել ֆիզկուլտուրայով, վարել առողջ ապրելակերպ»: 

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշեց, որ միության և ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությունն ամուր է  և այս համաժողովով սկսվում է նոր փուլ, որը պիտի ապահովի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համաչափ զարգացումը: 

Շնորհակալական և ողջույնի խոսքով հանդես եկավ Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության նախագահ  Անի Մխիթարյանը: «Մենք մեկ տարի շարունակ պատրաստվել ենք այս համաժողովին և հասկանում ենք, որ մեր օգնությունը մեր Հայրենիքին անհրաժեշտություն է: Մենք պետք է լինենք լավատես: Մեր ուժերի համախմբման դեպքում մենք կարող ենք ստեղծել հզոր Հայաստան, քանի որ գիտակցում ենք, որ դա կախված է նաև մեզանից՝ երիտասարդներից»: 

Թեմատիկ քննարկումների շրջանակներում հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Նա ներկայացրեց երիտասարդական հիմնախնդիրները և Հայաստանում երիտասարդական քաղաքականությունը: 

Հայկական ինքնության հիմնախնդիրների մասին  զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի  ավագ գիտաշխատող Հարություն Մարությանը: 

«Ճանաչել Հայաստանը» (զբոսաշրջություն, կինոարտադրություն, սոցիալական գովազդ, նորաձևություն և արվեստ) թեմատիկ քննարկման ընթացքում զեկուցումով հանդես եկավ «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը: 

«Բիզնեսի զարգացումը և բարեգործական ծրագրերը» (օգնություն հայրենադարձներին, սիրիահայ երիտասարդների հիմ­նախնդիրները, աջակցություն տաղան­դ­ավոր երիտասարդներին, մասնակցություն start-up-երի ստեղծմանը, ներդրումներ կրթական ոլոր­տում) թեմատիկ քննարկման ընթացքում ելույթ ունեցան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: 

«Աջակցություն ազգային նախաձեռնություն­ներին, ներդրումներ կրթական ոլորտում» թեմատիկ քննարկման ընթացքում հանդես եկան Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական, ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի նախա­գահ Հռիփսիմե Մարգարյանը, ՌԲԳԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկ­տոր Էռնեստ Գրիգորյանը, Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբ-կամավորական աշխատանքների ծառայության վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը: 

Համաժողովի առաջին օրվա ավարտին մասնակիցների միջև ծավալվեց շահագրգիռ մտքերի փոխանակություն:  

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 28-ին: 

Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ