Ինչպես է կոկորդիլոսն ուտում իր տեսակի մեկ այլ ներկայացուցչի
Lifestyle1in.am-ը գրում է.
Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ) այցելած զբոսաշրջիկները տեսել են, թե ինչպես է կոկորդիլոսն ուտում իր տեսակի մեկ այլ ներկայացուցչի: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Լուսանկարներն արվել են լուսանկարիչ Ռոբ Բոուիի կողմից, ով սկզբում ծրագրել էր լուսանկարել փղերին Լետաբա գետում: Սակայն նրա ուշադրության կենտրոնում հայտնվեց մեկ այլ միջադեպ՝ կոկորդիլոսի հարձակումն ավելի փոքր չափերով ցեղակցի վրա:
«Անհանավանական րոպե: Կոկորդիլոսը թռել է և մի քանի անգամ պտտվել ջրում: Սկզբում մենք չէինք կարողանում պարզել՝ ինչ է նրա երախում: Մեզ ժամանակ անհրաժեշտ եղավ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Դա կոպիտ ուժի ցնցող շոու էր»,- ասել է նա:






