Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ նախորդ շաբաթ արձակել է 6 հազար կրակոց
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` նոյեմբերի 22-28-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ: Այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: