Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»


Ցեղասպանությունից փրկվածների ժառանգների Արալեզ գյուղում բացվեց Եղեռնի 100-րդ տարելիցի հուշարձան-կոթող

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան-կոթողի բացմամբ նոյեմբերի 27-ին նշանավորվեց Արարատի մարզի Արելեզ գյուղի տոնը: 1915 թվականին ցեղասպանությունից փրկված Արեւմտյան Հայաստանի Վանի նահանգի Տոսպ գավառի Արալեզ գյուղի բնակիչները վերաբնակվեցին Արարատի շրջանի Ղարալար գյուղում: Տարիներ անց, ի պատիվ ծննդավայրի` գյուղը վերանվանեցին Արալեզ:

5,5 մ բարձրությամբ հուշակոթողի վրա կերտված են երկու հզոր արծիվներ, որոնք խորհրդանշում են Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները: Այն կառուցված է 2100 քմ տարածքի վրա: Հուշակոթողի (քանդակագործ Կամսար Ղազարյան) շուրջը կառուցված է գեղեցիկ լիճ` որը Վանա լճի մանրակետն է: Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են ամռանը, եւ իրականացվել համայնքի միջոցներով: Իսկ տարածքի հարդարումը, կանաչապատումը եւ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները ֆինանսավորվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով: 

Եղեռնի եւ արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին կառուցված «Գոյապայքար-վերածնունդ» հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը Վեդի քաղաքի Սբ Աստբածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը կատարեց օրհնության կարգ:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով պատմական գյուղի տոնը, ընդգծեց, որ յուրաքանչյուր հուշակոթող մի սրբավայր է, քանի որ ցեղասպանության զոհերը դասվել են սրբերի շարքը: «Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են իրականացվել մարզի բոլոր համայնքներում: Սա նաեւ նախնիների հարգանքի, միասնության, համերաշխության ապացույցն է, որով 100 տարի անց զորացնում ենք համայնքը, մարզը եւ մեր հայրենիքը»,-ասաց մարզի ղեկավարը: Նա իր խոսքն ավարտեց գյուղապետ Մարտիկ Թեւանյանին շնորհակալություն հայտնելով հուշակոթողի կառուցման եւ պա տմական օրը հանդիսավորությամբ նշելու համար:

Ելույթ ունեցավ նաեւ Արալեզի դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Կիմ Մարտիրոսյանը, ով ողջունեց Արեւմտյան Հայաստանի Վան եւ Շատախ նահանգների բնակիչների հետնորդներին`պատմական անդրադարձ կատարեց դեպի հեռավոր անցյալ, երբ բնակիչներն Արազն անցնելով եկան Ղարալար: «Թուրքաբնակ եւ մասնակիորեն հայերով բնակեցված գյուղը նրանց ջերմությամբ չընդունեց: Սակայն, տարիների ընթացքում փոխվեց գյուղի պատկերը, եւ այժմ մենք ունենք ոչ թե Ղարալաղ թուրքական հոլիկներով գյուղ, այլ հայացված մանկապարտեզով, դպրոցով, գրադարանով, խաղահրապարակով շենացված Արալեզ»,-իր խոսքը եզրափակեց վետերան ուսուցիչը: 

Արալեզում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանն իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ մարզային կառույցի աշխատակիցները, ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, հյուրեր մայրաքաղաքից եւ հանրապետության այլ մարզերից: Հյուրերն իրենց խոնարհումն արտահայտեցին հուշակոթողին ծաղիկներ դնելով: Կատարումներով հանդես եկան նաեւ «Վասպուրական» եւ «Զարթոնք» պարային համույթները: Տոնական օրը համայնքում շարունակվեց մինչ ուշ երեկո եւ ավարտվեց հրավառությամբ:  

Արալեզ գյուղն ունի 2726 բնակչություն` 768 տնտեսությամբ: Նախկինում ունեցել է Գարալար, Կարաբուլաղ, Ղարալար անվանումները: Արալեզ է վերանվանվել 1978 թվականին: 1831 թվականին ունեցել է 49, 1897թ-ին` 575, 1939 թ-ին` 780, 1959թ-ին` 2543, 1979 թ-ին` 3877 բնակիչ: Բնակչությունը նրգաղթել է Վանից եւ Շատախից` 1922-1924թթ, ապա Իրանից եւ Լիբանանից` 1946 թվականին, ինչպես նաեւ Մարտունու եւ Սիսիանի շրջաններից:

Տարվա ընթացքում Արարատի մարզի տարբեր համայնքներում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվել են կոթող- հուշարձաններ, մասնավորապես` Այգեպատում, Արարատում, Վանաշենում, եւ այլուր:

 Լիլիթ Մաճկալյան

Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունը