Առողջ մարմնում առողջ հոգի. Instagram-ի plus-size աստղ Վալերի Սագունը (ֆոտոշարք)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Վալերի Սագունը Instagram-ում հայտնի է biggalyoga անվամբ։ Նա հրաշալի օրինակ է այն բանի, որ ամենևին էլ պարտադիր չէ ունենալ իդեալական կազմվածք յոգայով զբաղվելու համար։ Այս աղջկա պլաստիկային կարելի է միայն նախանձել. նա կատարում է ամենաբարդ վարժությունները։
Իր հաջողություններով Վալերին կիսվում է Instagram-ում։ Նա արդեն իսկ ունի 118 հազար հետևորդ։ Սագունը ոչ միայն հրապարակում է իր վարժությունների նկարները, այլ նաև փոքրիկ տեսանյութեր։
.jpg)
.jpg)
Վալերին խոստովանում է, որ, չնայած երբեք չի ունեցել խնդիրներ կապված իր արտաքինի հետ, սակայն յոգայով զբաղվելը օգնել է ավելի շատ սիրել իրեն այնպիսին, ինչպիսին կա։
«Ես երբեք ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, երբեք չեմ փորձել նիհարել»,- նշել է Սագունը։









