Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել Ուկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման օրինագիծը
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման օրինագիծը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով խորհրդարանի կայքի հաղորդագրությանը:
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Բրյուսելում անցկացված՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ԵՄ եռակողմ խորհրդակցության ընթացքում, կողմերը պայմանավորվել են հետաձգել ասոցացման ծրագրի իրականացումն ազատ առևտրի գոտու գործունեության առումով մինչը 2015թ.-ի դեկտեմբերի 31-ը: