Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Կանայք, ինչո՞ւ սիրել ամուսնացած տղամարդուն

Կանայք հաճախ են սիրահարվում ամուսնացած տղամարդկանց: Ի՞նչ կարող ես անել, սերը սահմաններ չի ճանաչում, ամեն ինչ պատահում է: Բայց երբ կինը կապվում է ամուսնացած տղամարդու հետ, գրեթե միշտ ինքնաբերաբար կործանում է իր ապագան: Նա շատ բան է կորցնում՝ փոխարենը ոչինչ չստանալով: Դրա հետ մեկտեղ տղամարդը խղճմտանք չի ունենում, հակառակը, երկու կնոջ դժբախտացնելով՝ իրեն շատ լավ է զգում:

Ամուսնացած տղամարդու նկատմամբ սիրո բացասական կողմերը

Դուք չեք կարող զանգահարել նրան, երբ ուզում եք ինչ-որ բանով կիսվել նրա հետ կամ պարզապես լսել սիրելի ձայնը: Նրա կողքին կարող են լինել կինը, գործընկերները կամ ընկերները եւ հայտնի չէ, թե նրանք այդ ինչպես կընդունեն: Որպես կանոն, տղամարդն ինքն է զանգահարում, երբ իրեն է հարմար կամ երբ ուզում է հանդիպել: Իսկ դուք պետք է ապրեք այդ զանգերի սպասումով: Նրա հեռախոսագրքում ձեր հեռախոսահամարը գրված է տղամարդու անվան ներքո, որպեսզի կինը հանկարծ «չբռնացնի»: Շփումը հեռախոսով լինում է չոր եւ հակիրճ:

Հանդիպման ժամն ու օրը նշանակում են տղամարդիկ եւ այդ անում են այն ժամանակ, երբ իրենց է հարմար: Իսկ դուք պետք է պատրաստ լինեք, հակառակ դեպքում ձեզ կարող են պատժել եւ դուք մեկ կամ երկու շաբաթ զանգ չեք ստանա: Հանդիպումը տեղի է ունենում կա՛մ ձեր տանը, կա՛մ ոչ մարդաշատ վայրում: Որպես կանոն՝ սրճարաններում կամ ռեստորաններում, որոնք աչքի չեն ընկնում ճանաչվածությամբ եւ լավ ուտեստներով: Այդ պատճառով հավանականությունը քիչ է, որ նա այնտեղ ընկերների կամ ծանոթների կարող է հանդիպել:

Սեռական կյանքը բազմազանությամբ չի փայլում, հնարավոր է՝ տղամարդու ժամանակի բացակայության կամ վախի արդյունքում ամբողջությամբ լիցքաթափվել չկարողանալու հետեւանքով: Ամեն ինչ արագ է տեղի ունենում եւ որտեղ պատահի: Լավ է, եթե դուք մենակ եք ապրում: Այդ դեպքում կարող եք ձեր հանդիպումներին փոքր-ինչ ռոմանտիկա հաղորդել եւ ապահովել սպիտակեղենի մաքրությունը: Սեռական հարաբերությունից հետո տղամարդը ցնցուղ է ընդունում: Շատերն իրենց մոտ լոգանքի գել են պահում, որպեսզի հեռացնեն ձեր հոտը եւ մաքրեն «հանցագործության» մյուս հետքերը: Այո՛, տղամարդիկ դրան վերաբերում են ինչպես արգելված զբաղմունքի: Մի կողմից այդ նրանց դուր է գալիս, իսկ մյուս կողմից էլ նրանք մշտապես վախենում են բացահայտված լինելուց:

Ձեզ վիճակված է բոլոր տոներն ու հանգստի օրերը միայնության մեջ անցկացնել կամ ձեր ընկերների միջավայրում, բայց առանց սիրելիի: Այդ օրերին ձեր տղամարդն ընտանիքի օրինակելի ամուսնու դեր է կատարում: Ժամանակի ընթացքում դուք սկսում եք ատել հանգստյան օրերը:

Դուք պետք է միշտ ուրախ լինեք, գոհ եւ պատրաստ սեռական հարաբերությունների: Եթե ձեզ վատ եք զգում, գլուխն է ցավում կամ կյանքում ինչ-որ խնդիրներ ունեք, նրան չեք կարող ասել այդ մասին: Ինչո՞ւ: Նման արդեն բավարար են տան եւ կնոջ խնդիրներն ու դժգոհությունները:

Դրա հետ մեկտեղ, դուք մշտապես խանդելու եք նրան կնոջ հանդեպ: Նույնիսկ եթե տղամարդը ձեզ վստահեցնի, որ նա վաղուց կնոջ հետ սեռական հարաբերություններ չի ունենում ու պարում է նրա հետ բացառապես երեխաների համար: Այնքան հարմար է քողարկվել երեխաների թիկունքում:

Ամուսնացած տղամարդու հանդեպ զգացմունքի դրական կողմերը

Ձեր սիրեկանը ձեր նկատմամբ հատուկ իրավունքներ չունի, եւ դուք պարտավոր չեք նրան հաշվետվություն ներկայացնել, թե ձեր ազատ ժամանակն ում հետ եւ ինչպես եք անցկացնում:

Նա գիշերով չի հայտնվի ձեզ մոտ (թեեւ բացառություններ լինում են) եւ անվերջ հեռախոսազանգերով չի զզվեցնի:

Սիրեկան ունենալով՝ ամեն դեպքում կարող եք հանդիպել ձեր ընկերների եւ ընկերուհիների հետ, ուշ վերադառնալ տուն եւ ոչ ոքի առջեւ հաշվետու չլինել: Սակայն արդյո՞ք կցանկանաք այդ ամենն անել, եթե ձեր սիրելին ձեր կողքին չէ: Տղամարդուց ինչ-որ բան ստանալու համար, օրինակ` նվեր կամ շրջագայության ուղեգիր, կարող եք ձեզ կամակորություններ թույլ տալ:

Ինչեւէ, բացասական կողմերն ավելի շատ են, իսկ դրականը՝ ընդամենը սփոփող նվեր, որը չի լրացնում բոլոր այն զոհողությունները, որոնք դուք դնում եք ամուսնացած տղամարդու հանդեպ սիրո զոհասեղանին: Պետք է լրացուցիչ անգամ մտածել, արժե՞ արդյոք: Նույնիսկ եթե նա ձեզ խոստումներ տա, որ հետագայում ամուսնալուծվելու է եւ ձեզ է կնության առնելու, սուտ է: Տղամարդիկ շատ պահպանողական են եւ հազվադեպ է պատահում, որ փոխում են իրենց կյանքի ուղին: Ամուսնացած տղամարդու հետ սիրավեպը ձեզ երջանկություն չի բերելու, իսկ իրենից հետո ցավ եւ հիասթափություն է թողնելու: Ինչպես էլ ձեզ վերաբերվի ձեր սիրեկանը, դուք նրա կյանքում երկրորդական դեր եք ունենալու: Առաջին տեղում միշտ նրա կինն է լինելու: Եվ դուք մշտապես դրա հավաստիացումները տեսնելու եք: Նա ձեզ խոստացել է, որ հաջորդ հանգստյան օրերը միասին եք անցկացնելու, սակայն չի զանգահարել եւ չի բացատրել, իսկ հետո ներողություն է խնդրել, որ ստիպված է եղել ընտանիքի հետ անցկացնել: Նա համաձայնել է ծանոթանալ քո ընկերների հետ, սակայն մինչեւ հիմա դրա համար ժամանակ չի գտնում: Սեռական հարաբերությունից հետո նույնիսկ միասին սուրճ խմելու ժամանակ չի ունենում, արագ հագնվում է ու անհետանում:

Ո՞վ է ձեզ ներշնչել, որ այդ ամուսնացած տղամարդը ձեր ճակատագիրն է: Ձեզ պարզապես չի հաջողվել նրան ավելի վաղ հանդիպել: Ձեր տղամարդը կողքով անտարբեր չի անցնի եւ հանդիպման ժամանակին կգա: Այո՛, կանոններից բացառություն լինում է, սակայն ամուսնացած տղամարդու հետ միության մեջ միշտ էլ կինն է պարտվում: Հազվադեպ է պատահում, որ այդպիսի հարաբերությունները լավ ավարտ են ունենում: Եթե գիտեք նմանատիպ դեպքեր, պատմեք…

Ավելի լավ է խուսափել ամուսնացած տղամարդու հետ ցանկացած հարաբերություններ կառուցելուց: Դուք փչացնում եք ոչ միայն ձեր, այլեւ նրա կյանքը: Մեկ սխալ քայլը կարող է ամեն ինչ փոխել ձեր ճակատագրում եւ ոչ միշտ դեպի լավ կողմը: Հարգեք ձեզ, փնտրեք ձեր տղամարդուն, ձեր կեսին, ձեր ժամանակն ամուսնացած տղամարդու վրա մի վատնեք:

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»