Facebook –ը 4 ամսվա վճարովի ֆիզարձակուրդ կտրամադրի նոր ծնող դարձած բոլոր աշխատողներին
LifestyleԱշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի ղեկավարությունը որոշել է 4 ամիս տևողությամբ վճարովի ֆիզարձակուրդ տալ լրիվ դրույքով աշխատողներին, որոնք նոր են ծնող դարձել ` անկախ նրանց սեռից ու բնակության վայրից:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, օրենքը գործածության մեջ կդրվի 2016թ. հունվարի 1-ից: Աղբյուրն ընդգծում է, որ ներկայում 4 ամսվա վճարովի ֆիզարձակուրդի իրավունքից օգտվում են ընկերության` միայն Միացյալ Նահանգների տարածքում բնակվող աշխատակիցները:
Հիշեցնենք, որ վերջերս ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը տեղեկացրել էր, որ իր առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո 2 ամիս ֆիզարձակուրդ կվերցնի: