Երևան, 13.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ)


Բժիշկները 21–ամյա Մհերին նույնիսկ 0.5 տոկոս հույս չէին տալիս

Lifestyle

med.news.am-ը գրում է.

Մհեր Կ.-ն փոքրաթիվ հիվանդներից է, որոնց ամբողջ հիվանդանոցը ճանաչում է: Եթե «Արմենիա» ՀԲԿ-ում ցանկացած բուժքրոջ հարցնել, թե որ հիվանդասենյակում է Մհերը, նրա դեմքը կլուսավորվի եւ նա ժպիտով կպատասխանի. «Օհ, մեր Մհերը. 18-րդում է»:

Արդեն ամիս ու կես է` Մհերը հիվանդանոցի աշխատակազմի ուշադրության կենտրոնում է, նրա դեպքն իրոք զարմանալի է. 21-ամյա տղան ողջ է մնացել, չնայած այն վնասվածքներով, որով նրան հիվանդանոց էին տեղափոխել, նա ողջ մնալու 0.5 տոկոսից էլ ցածր շանս ուներ: 

«Բժիշկները նույնիսկ 0.5 տոկոս հույս չէին տալիս, թե նա կապրի…» - NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Մհերի մայրը` Շուշիկը: - «Եվ այնուամենայնիվ, կարողացան փրկել նրան…»

Բայց ամեն ինչ` ըստ հերթականության:

Մհերը հոկտեմբերի 14-ին Աբովյան քաղաքից շտապօգնության մեքենայով հասցվել էր «Արմենիա» հանրապետական բուժկենտրոն: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արա Ղազարյանը, հիվանդն անգիտակից վիճակում էր եւ մի շարք վնասվածքներ ուներ, որոնք լուրջ սպառնալիք էին հանդիսանում նրա կյանքի համար, այդ թվում նաեւ աջ ձեռքի ծանր վնասվածքը` քրաշ-համախտանիշով (երկարատեւ ճզմման համախտանիշ), ուղեղի արյունազեղումը եւ շմոլ գազով թունավորումը:

Հիվանդանոցի վերակենդանացման բաժնի աշխատակիցները նախեւառաջ առաջնային վերակենդանացման միջոցներ ձեռնարկեցին. Հիվանդին ինտուբացիա արեցին, միացրեցին արհեստական շնչառության սարքին: 

Իսկ ի՞նչ էր պատահել նրա հետ

Այդ ընթացքում մասնագետները փորձում էին ուղեկցողներից պարզել, թե ինչ է պատահել այդ տղային: Ինչպես բացատրեց բժիշկ Ղազարյանը, ծայրաստիճան կարեւոր էր հասկանալ տեղի ունեցածի ամբողջ պատկերը, չէ՞ որ հետագա բուժումը դրանից էր կախված: 

Պարզվել է, որ տղան պահակ էր աշխատում մասնավոր ձեռնարկությունում: Այդ օրը նա գիշերային հերթափոխի էր, որը պիտի անցկացներ փոքրիկ սենյակում, որը տաքացվում էր գազի վառարանով: Վերջին անգամ ընկերները նրան տեսել էին գիշերվա 12-ին, իսկ հաջորդ առավոտյան նրան այդ սենյակում հայտնաբերել էին անգիտակից վիճակում: Տեղի ունեցածի առաջին վարկածը շմոլ գազով թունավորումն էր:  

Կատարված անալիզները ցույց տվեցին, որ ամեն ինչ նույնիսկ ավելի վատ էր, քան կարող էր թվալ առաջին հայացքից. տղայի արյան մեջ բարձր էր կարբոքսիհեմոգլոբինի պարունակությունը, ինչը հաստատում էր շմոլ գազով թունավորման տեսությունը: Աջ ձեռքի վրա ընկնելով` Մհերը ճզմել էր այն ու երկար պառկած մնացել վրան, ինչի հետեւանքով քրաշ-համախտանիշ էր առաջացել եւ էլեկտրոլիտային բալանսի լուրջ խախտումներ: Կալիումի էլեկտրոլիտի մակարդակը բարձրացել էր; արյան մեջ այդ էլեկտրոլիտի վերին սահմանը համարվում է  5, առավելագույնը` 5.5 միկրոէկվիվալենտը: Բայց Մհերի մոտ դա գրեթե երկու անգամ ավելի բարձր էր` 9.5, եւ դա այն դեպքում, երբ գիտական գրականության համաձայն, այդ էլեկտրոլիտի 8-9-ից բարձր արժեքն արդեն կյանքի հետ անհամատեղելի է համարվում: Էլեկտրոլիտային բալանսի խախտման պատճառով հիվանդի մոտ նաեւ մեզի լիակատար բացակայություն էր նկատվում:

«Մենք մի հարցի պիտի պատասխանեինք, որը շատ կարեւոր էր հետագա բուժման մարտավարության ընտրության համար. ի՞նչն էր սկզբում եղել` շմոլ գազով թունավորումը, որից հետո հիվանդն ընկել էր, վնասվածք եւ հեմատոմա ստացել, թե սկզբում հեմատոման էր եղել, որի հետեւանքով կորցրել էր գիտակցությունը, ընկել, իսկ հետո արդեն թունավորվել էր գազով», - պատմեց բժիշկ Ղազարյանը:

Բժիշկներին չհաջողվեց պատասխան գտնել այդ հարցին, որովհետեւ ոչ ինքը` հիվանդը, ոչ էլ հարազատները չէին կարող պատմել, թե ճշգրիտ ինչ էր տեղի ունեցել սենյակում: Սակայն անհրաժեշտ էր անհետաձգելի կերպով սկսել բուժումը, արյան  էլեկտրոլիտային հաշվեկշիռը կարգավորելու համար հարկավոր էր շտապ հեմոդիալիզ անցկացնել: Բայց խնդիրն այն էր, որ համակարգչային տոմոգրաֆիան Մհերի ուղեղում սուբարախնոիդալ արյունազեղում էր հայտնաբերել, ինչի դեպքում հեմոդիալիզ անցկացնելը հակացուցված է. հեմոդիալիզի դեպքում հակամակարդիչներ են օգտագործվում, այսինքն` դեղամիջոցներ, որոնք ջրիկացնում են արյունը եւ կարող են ուժեղացնել արյան ներթափանցումը ուղեղ: 

Այդ ժամանակ կոնսիլիում էր անցկացվել ռեանիմատոլոգների, հեմոդիալիզի մասնագետների եւ նեյրովիրաբույժների մասնակցությամբ եւ որոշվել էր արդարացված ռիսկի դիմելով` սկսել հեմոդիալիզը:

Առաջին 3 օրվա ընթացքում Մհերի օրգանիզմը չէր պատասխանում հեմոդիալիզին. նրա մոտ շարունակվում էր անմիզությունը, այսինքն` մեզի կատարյալ բացակայությունը, իսկ կալիումի էլեկտրոլիտների մակարդակը մի քիչ իջնում էր, բայց որոշ ժամանակ անց նորից բարձրանում:

Մհերը կոմայի մեջ էր, արհեստական շնչառության սարքին միացված, եւ նրա վիճակը ծայրաստիճան անկայուն էր: Սակայն մասնագետները չէին հանձնվում, ոչ մի վայրկյանով չէին դադարեցնում բուժումը, գիշեր-ցերեկ չէին հեռանում նրա կողքից, հետեւում էին նրա վիճակի նվազագույն փոփոխություններին, բայց հարազատներին շատ հույս չէին տալիս. Նման վիճակում գտնվող հիվանդները հազվադեպ են ողջ մնում…

«Որքան նրանց խնդրում էի գոնե մի փոքր հույս տալ ինձ, բժիշկները մեզ նույնիսկ 0.5-տոկոս հույս չէին տալիս, թե նա ողջ կմնա», - պատմել է Մհերի մայրը, որը բոլոր այս օրերին չէր հեռանում որդու հիվանդասենյակից: - «Եվ այնուամենայնիվ, նրանք կարողացան փրկել նրան: Երբեք դա չեմ մոռանա: Դա ուղղակի հրաշք էր»:

Ինչու՞մն էր Մհերի վիճակի վտանգավորությունը եւ ինչու՞ էր դա սպառնում կյանքին 

NEWS.am Medicine-ի թղթակցին այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ տվեց բժիշկ Արա Ղազարյանը:

1. Անգիտակից վիճակում երկար մնալն արդեն իսկ վտանգավոր է: Համակարգչային տոմոգրաֆիան ցույց էր տվել, որ Մհերի մոտ շնչուղիների ծանր բորբոքում կա, հավանաբար անգիտակից վիճակում նա փսխել էր, եւ նրա շնչուղիներում փսխուք էր հավաքվել:

2. Արյան մեջ կալիումի բարձր ցուցանիշները եւս կյանքի համար լուրջ սպառնալիք են: Գիտական գրականության տվյալների համաձայն, 8-9-ից բարձր ցուցանիշներն արդեն իսկ կյանքի հետ անհամատեղելի են համարվում:  

3. Պոլիտրավման. դա մեկից ավելի օրգանի կամ համակարգի վնասվելն է: Մհերը բազմաթիվ վնասվածքներ ուներ` գլուխը, ձեռքը, երիկամները, շնչառական համակարգը, ընդ որում մի պաթոլոգիայի բուժումը համատեղելի չէր մյուսի բուժման հետ: Ինչպես բացատրեց մասնագետը, մի դեպքում անհրաժեշտ էր ջրիկացնել արյունը եւ հեմոդիալիզ անցկացնել, մյուս դեպքում ընդհակառակը` պետք էր արյունը կայունացնող դեղեր օգտագործել՝ արախնոիդալ արյունազեղումը կանդնացնելու համար:

«Բուժման սխեման շատ բարդ էր: Ամեն սրվակը, ամեն դեղահաբը մենք երկար քննարկում էինք գործընկերների հետ, քննարկումները օրը մի քանի անգամ էին տեղի ունենում: Մենք հասկանում էինք, որ մեր դիմաց  21 տարեկան հիվանդ է, երիտասարդ տղա, եւ պետք էր ամեն հնարավորն անել նրան փրկելու համար», - պատմեց բժիշկ Ղազարյանը:

Մի անգամ…

Շուտով բուժումը սկսեց արդյունք տալ, իսկ Մհերի վիճակը սկսեց բարելավվել: Նա դուրս եկավ կոմայից, էլեկտրոլիտային բալանսը կարգավորվեց, ինչպես եւ միզային համակարգի աշխատանքը: Ինչպես նշեց բժիշկ Արա Ղազարյանը, համակարգչային տոմոգրաֆիայի վերջին նկարներում երեւում է, որ տղայի ուղեղում հեմատոման լրիվ ներծծվել է եւ կենտրոնական նյարդային համակարգի վրա ոչ մի հետք չի թողել: Ճիշտ է, որոշ նեվրոլոգիական խնդիրներ դեռ կան, բայց մասնագետները վստահ են, որ դա ժամանակավոր երեւույթ է եւ շուտով տղան կկարողանա լիովին վերականգնվել:

Մհերի բուժման կազմակերպմանը, ինչպես նաեւ թանկարժեք դեղերի եւ հետազոտությունների դիմաց վճարելուն օգնել է ինչպես հիվանդանոցի ղեկավարությունը, այնպես էլ Առողջապահության նախարարությունը, նշեց բժիշկ Ղազարյանը: Ամբողջ հիվանդանոցը այդ շաբաթների ընթացքում «ցավում էր» Մհերի համար եւ հույս էր փայփայում, որ նա ողջ կմնա:

Անհրաժեշտ էր ձեռքը փրկել 

Շուտով Մհերի բուժմանը միացավ նաեւ միկրովիրաբույժ Լեւոն Բաղդասարյանը. չէ՞ որ անհրաժեշտ էր փրկել ոչ միայն տղայի կյանքը, այլեւ աջ ձեռքը. քրաշ-համախտանիշից հետո մասնագետները անդամահատման հարց էին բարձրացնում: Միկրովիրաբույժը ձեռքի բազմաթիվ վիրահատություններ կատարեց, հեռացրեց մկանի մեռած հատվածները, պայքարեց փտախտի եւ բազմաթիվ այլ բարդացումների դեմ, որպեսզի բացառեր  անդամահատման անհրաժեշտությունը եւ տղային հնարավորություն տար ապագայում լիարժեք կերպով օգտագործել ձեռքը: 

Մի քանի օր առաջ, ի մեծ ուրախություն հիվանդանոցի աշխատակիցների, որոնք անհանգստանում էին Մհերի վիճակի համար, նրան դուրս գրեցին վերակենդանացման բաժնից եւ տեղափոխեցին միկրովիրաբուժության բաժանմունք, որը ղեկավարում է Վիրաբ Առաքելյանը, որտեղ մինչեւ այժմ շարունակվում են ձեռքի ջլերի եւ նյարդերի վերականգնման աշխատանքները:

Մհերի հիվանդասենյակում…

Ինչպես  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ինքը` Մհերը, ինքն առայժմ չի կարողանում ձեռքը շարժել, բայց զգում է ձեռքը` եւ ցավը, եւ հպումները: Մի երկու օր առաջ Մհերը վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում առաջին անգամ վեր է կացել անկողնուց եւ սենյակով անցել է հենակների օգնությամբ: Նա պառկած է ընդարձակ, լուսավոր հիվանդասենյակում եւ նրա մոտ երբեմն մարզիչ է գալիս, որը նրան օգնում է վերականգնվել: 

Մհերը հիշողության կորուստ չունի. նա ճանաչում է բոլոր հարազատներին եւ ընկերներին եւ շատ լավ հիշում է այդ օրը` հոկտեմբերի  14-ը` մինչեւ այն պահը, երբ մտել էր սենյակ: Թե դրանից հետո ինչ էր եղել, չի հիշում: 

Շուշիկը` Մհերի մայրը նշել է, որ շատ շնորհակալ է բոլորին` հիվանդանոցի բաժանմունքների ղեկավարներից  մինչեւ սանիտարուհիները նրա համար, որ անհնարինն արեցին եւ փրկեցին իր որդու կյանքը: 

«Մենք գյուղացի մարդիկ ենք եւ քիչ ենք շփվել բժիշկների հետ: Ես չէի պատկերացնում, որ բժիշկները կարող են նման բան անել», - խոստովանել է կինը:

 

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Մհերին շուտափույթ ապաքինում է մաղթում:

Ամալյա Գաբրիելյան

 

Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն ՄանվելյանՓաշինյանը որոշել է. Սահմանադրությունից կհանեն Անկախության հռչակագիրը Փաշինյանը սխալ քավության նոխազ է գտել Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս են նվիրել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերըԻնչպե՞ս է ձևավորվում միջին աշխատավարձը Հայաստանում․ Նաիրի Սարգսյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում առավոտից ընթացել են համաժամանակյա բողոքի ակցիաներ. Մարիաննա Ղահրամանյա«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակիցՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն Մարուքյան«Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՄեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Հայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն