Ակտիվ երեխաները հակված են դանդաղ զարգանալու վտանգին
Lifestyle1in.am-ը գրում է.
Նոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիպերակտիվությունը կարող է երեխայի գլխուղեղի դանդաղ զարգացման պատճառ դառնալ, գրում է toneto.net-ը:
Բժիշկները հայտնաբերել են, որ հիպերակտիվ երեխաների գլխուղեղային կենտրոններն ունեն որոշ առանձնահատկություններ, որոնք հատուկ չեն բնականոն զարգացման մակարդակով օժտված երեխաներին:
Բնականոն զարգացման մակարդակով օժտված երեխաների մոտ ուղեղի կեղևն ավելի արագ է զարգանում, քան հիպերակտիվների մոտ: Չափից դուրս ակտիվ երեխաներն առանձնանում են նրանով, որ նրանց ուղեղի այն կենտրոնները, որոնք պատասխանատու են ուշադրության և ծրագրավորման համար, ավելի ուշ են ձևավորվում: Զարգացման միջև տարբերությունը 3 տարի է: Հիպերակտիվ երեխաների մոտ ամենաուշն են ձևավորվում մոտիվացիայի, կարճաժամկետ հիշողության, վարքի և ուշադրության կենտրոնները:
Գիտնականները դա վտանգավոր չեն համարում, նրանք պնդում են, որ երեխաներն ունակ են հաղթահարելու այդ ախտանիշը, և հասնելու բնականոն զարգացման մակարդակի: