Երբեք չեք կռահի, թե ինչի համար է նախատեսված ինքնաթիռի պատուհանի այս փոքրիկ անցքը (ֆոտո)
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Հավանաբար դուք էլ ինձ նման, ինքնաթիռում գտնվելով, ինքներդ ձեզ հարց եք տվել. Ինչի՞ համար են պատուհանի վրայի այս փոքրիկ անցքերը:
Պարզվում է, նրանք անչափ կարևոր են թռիչքի ժամանակ անվտանգությունն ապահովելու համար:
Ինքնաթիռների պատուհանները հիշեցնում են ինքնատիպ ապակեպատումներ: Նրանք բաղկացած են մի քանի ամուր պլաստիկե շերտերից: Պատուհանի արտաքին մասը պետք է ունենա բարձր դիմացկունություն, քանի որ հենց դրա վրա է հիմնական ծանրաբեռնվածությունը: Այն պատասխանատու է ինքնաթիռի հերմետիկության և անվտանգ թռիչքի համար:
Պատուհանի ներքին մասը, իր հերթին, պատասխանատու է ջերմության և ձայնամեկուսացման համար: Այն նախատեսված չէ մեծ ծանրաբեռնվածության համար, այլ նախ և առաջ պետք է ստեղծի օդային տարածք իր և արատաքին մասի միջև: Պատուհանների ներքին մասը, որպես կանոն, արտադրում են էժանագին պլաստիկից, դրա համար էլ դրանք այդքան էլ ամուր չեն: Կա վտանգ, որ ապակիների միջև և սրահի օդային շերտի ճնշման մեծ տարբերությունից, պատուհանների ներքին մասը կարող է փայթել: Հենց այդ փոքրիկ անցքը թույլ է տալիս նորմայի բերել ճնշումը՝ հեռացնելով ավելորդ օդը:
Ահա, թե ինչումն է բանը:

