20 լուսանկար, որոնցում «վերակենդանացել են» անցյալի երջանիկ պահերը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Կանադացի Թեյլոր Ջոնսը մի անգամ հին լուսանկարները նայելիս գտել է իր կրտսեր եղբոր նկարը, որում նա պատկերված էր խոհանոցի սեղանի շուրջ նստած: Հանկարծ Թեյլորը նկատել է, որ ինքը նստած է այդ նույն սեղանի մոտ և իր շուրջ համարյա թե ոչինչ չի փոխվել. ընդամենը լուսանկարի տղան էր մեծացել:
Թեյլորի մտքում անմիջապես հիանալի գաղափար է ծագել. նա համադրել է հին լուսանկարը ներկայիս միջավայրի հետ ու ստացել բավական հետաքրքիր կադր, որում կարծես թե «հանդիպում են» անցյալն ու ներկան:
Այնուհետև հնարամիտ կանադացին որոշել է ինքնատիպ բլոգ ստեղծել բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան նույնօրինակ լուսանկարներ անել:
AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է բլոգում հրապարակված լավագույն լուսանկարները, որոնցում «վերակենդանացել են» անցյալի երջանիկ պահերը:



















