Պատժամիջոցները Ռուսաստանի ուժն են փորձարկում. Մեդվեդև
ՄիջազգայինՌԴ վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ օտարերկրացի գործընկերները փորձարկում են Ռուսաստանի ուժը պատժամիջոցների հանդեպ, բայց պետք չէ տրվել հեշտ լուծումների գայթակղությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Երբ մեր որոշ գործընկերները, եթե իհարկե կարելի է նրանց այդպես անվանել, կամ հարևան երկրները, փորձարկում են Ռուսաստանի ուժը պատժամիջոցներով և մի շարք սպառնալիքներով՝ շատ կարևոր է չզիջել այսպես կոչված խնդիրների «հեշտ» լուծման գայթակղությանը: Շատ կարևոր է ոչ միայն պահպանել, այլ նաև շարունակել մեր հասարակության և պետության ժողովրդավարական գործընթացների զարգացումը»,- ասել է Մեդվեդևը` ելույթ ունենալով «Մեդիաֆորումում»: