Համացանցում տեղադրել են աշխարհի ամենահին սելֆին
LifestyleՀամացանցի յohnjards կեղծանվամբ օգտատերը հանրահայտ imqur.com լուսանկարչական կայքում հրապարակել է մի լուսանկար, որը իր պնդմամբ «իսկական» է, այսինքն՝ աշխարհում առաջին սելֆին է, հայտնում է internetua.com-ը:
Նա պատմել է այլ մասնակիցներին լուսանկարի ստեղծման պատմությունը: Johnjards-ի խոսքերով՝ լուսանկարի վրա պատկերվածն իր պապն է, իսկ լուսանկարն արվել է Կանադայի Օնտարիո արվարձանում, մոտ 1935թ.-ին:
«Իմ պապը ղեկավարել է տեսախցիկը պարանի օգնությամբ, որը կապված էր նկարահանող մեխանիզմին»,- նշել է johnjards-ը, թեպետ, առաջին հայացքից թվում է, որ տղամարդը ձեռքի մեջ սելֆիի փայտիկ է բռնել:
