Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը ամբիոնում խոսքն սկսել է հայերենով. «Բարեւ Ձեզ»
ՀասարակությունԹույլ չենք տա ձեզ, որ Թահիր Էլչիի սպանությունն էլ ծածկադմփոց անեք,- նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի ամբիոնից։
Հայ պատգամավորը ամբիոնին մոտենալուց հետո հայերենով ողջունել է խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին. «Բարեւ Ձեզ»։
Այնուհետ Կարո Փայլանն անդրադարձել է նոյեմբերի 28-ին լրագրողների աչքի առաջ սպանված հայտնի քուրդ փասատաբան Թահիր Էլչիի սպանությանը։ Նա հիշատակել է Հրանտ Դինքի սպանությունը՝ շեշտելով, թե իշխանությունները հիմա էլ փորձելու են ծածկադմփոց անել Թահիր Էլչիի սպանությունը։
«Մենք դա ձեզ թույլ չենք տա»,-ասել է հայ պատգամավորը։