Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Եղանակը Հայաստանում Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն, այն փոխարինվել է բռնnւթյամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է, սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը. Աշոտյան Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ Խմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ» Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»


Շոու բիզնեսի հայտնի դեմքերը «Avenue 37»-ում կստեղծագործեն, ժամանակ կանցկացնեն և բարեգործություն կանեն

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Մաշտոցի 37 հասցեում (Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկում) գործող ֆրանսիական փոքրիկ անկյունը՝ «Avenue 37»-ը, այսօրվանից արդեն գործում է և պատրաստ է ընդունելու բարի, ժպտերես, դրական ու հետաքրքիր մարդկանց:)

Սրճարանում կան տարբեր անկյուններ՝ ինտրովերտի անկյուն, ուր կարելի է գնալ միայնակ ու խորասուզվել մտքերի մեջ, ռոմանտիկ անկյուն սիրահարների համար և, ի վերջո, հարմարավետ անկյուն ընկերական հանդիպումների համար: Երկրորդ սրահում փոքրիկ գինետուն է, որտեղ կարող եք վայելել տարբեր երկրների համեղ գինիներ:

Երեկ՝ «Avenue 37»-ի պաշտոնական բացմանը, ներկա էին մի շարք հայտնի մարդիկ՝ Գրիգոր Դանիելյանը կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ, Գարիկ Սեպխանյանը, Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, Էթերի Ոսկանյանը, Դիանա Շատվերյանն ամուսնու հետ, Արտակ Վարդանյանը, Գագիկ Շամշյանը, Աննա Խաչատրյանը, Լիանա Տեր-Մինասյանը, Էռնա Էլիզբարյանը, Աննա Գևորգյանն ամուսնու՝ Վլադի հետ, Մարինա Գրեգը, Էմմա Հակոբյանը և այլք: Սրճարանի բացմանը ներկա էր նաև օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը, ով առաջինը փորձարկեց «Avenue 37»-ի դաշնամուրը՝ նվագեց, երգեց, այնուհետև նրան միացավ հյուրերից մեկ ուրիշը՝ Սերոբ Անտինյանը: Մի խոսքով՝ բացմանը բարի մթնոլորտ էր, որը միշտ լինելու է «Avenue 37»-ում, չէ՞ որ այստեղի յուրաքանչյուր այցելու դառնում է բարեգործ, քանի որ սրճարանի ամբողջ շահույթն ու թեյավճարներն ուղղվելու են անապահով ընտանիքների համար Ավանում գործող բարեգործական ճաշարանին:

Հայտնիներից հետաքրքրվել ենք, թե ինչ տպավորություններ ունեն «Avenue 37»-ից:

Գրիգոր Դանիելյան

Մենք ընդամենը 2 օր առաջ ենք բացել «Ֆուլ հաուս» սրճարանը և արդեն մասնագետի աչքով եմ նայում այս ամենին, «կեղտ» եմ ման գալիս ու չեմ գտնում:) Ամեն ինչ տեղը տեղին արված է: Ինտերիերը շատ գեղեցիկ է, գինիների անկյունն ինձ շատ դուր եկավ: Կարելի է ասել՝ նաև ստեղծագործական մթնոլորտ է: Գուցե այստեղ մեզ տեսնեք «Ֆուլ հաուսի» սցենարները գրելիս:) Ուրախ եմ, որ նման նախաձեռնություն կա, և որ ամենակարևորն է՝ բարեգործական նպատակով է արվել: Կարծում եմ՝ ճիշտ կծառայի իր նպատակին, այնպիսի մարդիկ են կանգնած այս ամենի հետևում, որ վստահ եմ՝ այդպես էլ լինելու է:

Էթերի Ոսկանյան

Սուպեր գաղափար է. տա Աստված, որ շարունակական լինի: Ես ուրախ եմ, որ BlogNews-ը որոշել է կազմակերպել այս ամենը: Ինքս հաճախ կգամ այստեղ ու խորհուրդ կտամ ընկերներիս գալ այստեղ: Տեղը հրաշալի, հարմարավետ, բարի մթնոլորտով է: Շատ կարևոր է, որ հիմա սկսել են ուշադրություն դարձնել այն բանին, որ մարդկանց պետք է օգնել:

Վահե Խանամիրյան

Շատ ուրախ ենք, որ սրճարանը բարեգործական բնույթի է: Մեր այցելության հիմնական շարժառիթը հենց դա էր: Հետագայում հաճախ պետք է գանք այստեղ, պատվերներ անենք, ժամանակ անցկացնենք, որպեսզի նաև մեր օգնությամբ «Avenue 37»-ը ծառայի իր նպատակին: Վայրն էլ շատ հաճելի ու գեղեցիկ է:

Աննա Գևորգյան

Շատ հավես մթնոլորտ է, ինձ շատ դուր եկավ: Ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ: Սովորաբար այսպիսի տեղեր մտնելուն պես ուզում եմ դուրս գալ, վերադառնալ իմ տուն, սակայն հիմա ինձ շատ լավ եմ զգում, ուզում եմ էլի մնալ, հետո նորից գալ:)

Դիանա Շատվերյան

Շատ լավ միջավայր է ստեղծվել, ուրախ եմ, որ նման գեղեցիկ վայր բացվել է հենց իմ հարևանությամբ: Ես պարտադիր կլինեմ «Avenue 37»-ի մշտական հաճախորդներից մեկը: Շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր մտածում են անապահով ընտանիքների մասին, ողջունելի նախագիծ է և էստեղ հաճախ ժամանակ անցկացնելու էլ ավելի մեծ ցանկություն է առաջացնում:

Արտակ Վարդանյան

Ինձ ամեանաշատը դուր է գալիս այն գաղափարը, որ այդտեղ ֆեյսբուքահայությունը կհանդիպի Արամին և Կոնստանտինին, կամ եթե BlogNews-ում վատ հոդված լինի, աստղերը Արամին և Կոստյային «բռնացնելու» տեղ կունենան:) Սա, իհարկե, որպես հումոր։

Միանշանակ, վերջին շրջանի ամենալավ նախաձեռնություններից մեկն է, որի նմանը մենք չենք ունեցել: Կուզենամ, որ մեր երկրում բոլորն այնքան լավ ապրեն, որ բարեգործության կարիք չլինի, բայց քանի որ այդպես չէ, մաղթում եմ, որ այս դռները երբեք չփակվեն:

Ինձ դուր եկան բոլոր անկյունները, սակայն, ինչպես բոլորը նշում են, մի օր ես էլ եմ անպայման լինելու առանձին անկյունում: Առավոտյան 9-ին կզանգահարեմ ու կպատվիրեմ տեղը, թե չէ, վստահ եմ, հետո զբաղված է լինելու:)

Մագդա Մկրտչյան

Շատ տպավորված եմ. տարիներ առաջ Փարիզում էի, և այստեղի միջավայրն ինձ ստիպեց հիշողությունների գիրկն ընկնել: Ես արդեն սիրահարվել եմ «Avenue 37»-ին, անպայման կրկին կլինեմ այստեղ: Իսկ երբ տեսա դաշնամուրը, չկարողացա դիմակայել, սկսեցի նվագել:) Մեծ բավականություն ստացա:

Էռնա Էլիզբարյան

Ինձ շատ դուր եկավ. շատ ճաշակով, մոդեռն, տրամադրող գույներով ու նկարներով տեղ է: Նախաձեռնությունն էլ շատ գովելի է, քանի որ ամբողջ շահույթն ուղղվելու է բարեգործության: Շնորհավորում եմ:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Քամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանն արձագանքել է աղմկահարույց միջադեպին Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցում