Հանրապետությունում անցած 3 օրում գրանցվել է 19 ՃՏՊ
ՀասարակությունՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 19 պատահարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 21-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 28-30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 17-ը։ Բացահայտվել է գողությա ն 9, խարդախության 4, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորյալ ոչնչացման 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, ապօրինի ծառահատման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: