Էլդար Ռյազանովին դեկտեմբերի 3-ին կթաղեն Նովոդեւիչիե գերեզմանատանը
ՀասարակությունԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովին կթաղեն դեկտեմբերի 3-ին, ամենայն հավանականությամբ Մոսկվայի Նովոդեւիչիե գերեզմանատանը, հրաժեշտի արարողության վայրը ճշտվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ռեժիսորի ընտանիքում:
«Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ամենայն հավանականությամբ Նովոդեւիչիե գերեզմանատանը, հրաժեշտի արարողությունը հաստատ չի կայանա «Էլդար» կինոակումբում, այժմ որոշում ենք»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը լույս նոյեմբերի 30-ի գիշերը մահացել Է Մոսկվայում: Նա 88 տարեկան Էր:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հոսպիտալացվել էր նոյեմբերի 21-ին: Մինչ այդ նա արդեն բուժվել էր հոկտեմբերին եւ սեպտեմբերին:
Ռյազանովը ծնվել է 1927 թվականին Սամարայի մարզում: 1950 թվականին նա ավարտել է Կինեմատոգրաֆիայի պետական համամիութենական ինստիտուտը:
Ռեժիսորը նկարահանել է շուրջ 30 ֆիլմ, որոնցից ամենանշանավորներն են՝ «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար» կինոնկարները: