Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»


ՌԴ-ն գերակատարել է Կիոտոյի արձանագրությունը՝ «արգելակելով» գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով. Պուտին

Միջազգային

Ռուսաստանը գերակատարել է Կիոտոյի արձանագրության գծով իր պարտավորությունները, իսկ երկրի կողմից ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը համեմատական է աշխարհում մթնոլորտի աղտոտման տարեկան գումարային ծավալին: Այս մասին հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Փարիզում ընթացող ՄԱԿ-ի՝ գլոբալ տաքացման թեմային նվիրված կոնֆերանսում: 

 «Մենք գերակատարել ենք Կիոտոյի արձանագրության գծով մեր պարտավորությունները»,- նշել է Ռուսաստանի Նախագահը: Նրա խոսքով՝ 1997-2012 թվականներին ՌԴ-ն «ոչ միայն թույլ չի տվել ջերմոցային գազերի արտանետման աճ, այլև զգալիորեն կրճատել է դրանք, ինչի շնորհիվ  մթնոլորտ չեն արտանետվել գազեր, որոնց ծավալը համարժեք է 40 մլրդ տոննա ածխաթթու գազին»: Համեմատության համար Պուտինը ներկայացրել է 2012թ.-ին աշխարհի բոլոր երկրների արտանետած գազերի ընդհանուր ծավալը՝ 46 մլրդ տոննա: 

«Այսինքն՝ կարելի է ասել, որ Ռուսաստանի ջանքերը թույլ են տվել արգելակել գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով»,- ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, եզրակացրել է ՌԴ Նախագահը:

Նա պարզաբանել է, որ ջերմոցային էմիսիան ՌԴ-ին հաջողվել է զգալի նվազեցնել տնտեսության արդիականացման և էկոլոգիապես մաքուր, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հաշվին:

«Այդ ժամանակահատվածում մենք կարողացել ենք գործնականում կրկնապատկել երկրի ՀՆԱ-ն: Դրանով ցանկանում եմ ասել, որ միանգամայն հնարավոր է անհրաժեշտ ուշադրություն դարձնելզարգացմանըապահովել զարգացումը և հոգ տանել բնության մասին»,- ընդգծել է ՌԴ Նախագահը:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը «դուրս է եկել աշխարհում առաջին տեղերից մեկը տնտեսության էներգատարողության նվազման տեմպերով՝ 33.4 տոկոս 2000-2014թթ. ժամանակահատվածում»: «Էներգետիկայիզարգացման էներգաարդյունավետության ծրագրի իրականացման արդյունքներով՝ ակնկալում ենքմինչև 2020թ.-ն հասնել ևս 13.5 տոկոս նվազման»,- հայտնել է Ռուսաստանի ղեկավարը:

Նրա խոսքով՝ գլոբալ տաքացման հետևանքները գնալով ավելի զգալի տնտեսական վնաս են պատճառում, քայքայում մարդու ձևավորված սովորական կենսամիջավայրը:

 

«Կլիմայական հիմնախնդրի լուծումից են կախված մոլորակի բոլոր մարդկանց կյանքի որակը,տնտեսական աճը և Երկրի ամբողջ տարածաշրջանների կայուն սոցիալական զարգացումը»,- եզրակացրել է ՌԴ Նախագահը:

«Ռուսաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ գլոբալ տաքացման կանխարգելման համատեղջանքերումՄինչև 2030 թվականը մենք ակնկալում են բազային 1990 թվականի համեմատ նվազեցնելջերմոցային գազերի արտանետումները մինչև 70 տոկոսով»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ դրան Ռուսատանը հասնելու է էներգախնայողության ոլորտում մեծ զարգացում ապահովող լուծումների, այդ թվում՝ նոր նանոտեխնոլոգիաների հաշվին: ՌԴ Նախագահը նշել է, որ մշակվել է ածխաջրածնային նանոփողակների հիմքի վրա հավելումների տեխնոլոգիա: «Ըստ փորձագետների գնահատականների՝ այդտեխնոլոգիայի կիրառումը մինչև 2030 թ.-ն միայն Ռուսաստանում կնվազեցնի ածխաթթու գազիարտանետումները 160-180 մլն տոննայով», - ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ հավաստելով, որ երկիրը պատրաստ է նման մշակումների փոխանակմանը:

Նրա կարծիքով՝ նոր համաձայնագրում պետք է ամրագրվի անտառների կարևոր դերը՝ որպես ջերմոցային գազերի հիմնական կլանողի: Նա նշել է, որ Ռուսաստանի համար, որը տիրապետում է հսկայական անտառային ռեսուրսների և շատ բան է անում մոլորակի «թոքերի» պահպանման համար, դա հատկապես կարևոր է: Միաժամանակ, Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սկզբունքային նշանակություն ունեն վնասակար արտանետումների նվազեցման ուղղությամբ զարգացող երկրների ջանքերը: «Ռուսաստանը նույնպեսծրագրում է ֆինանսական< b> և այլ աջակցություն ցուցաբերել այդ երկրներին՝ օգտագործելով ՄԱԿ-իմեխանիզմները»,- նշել է նա:

ՌԴ Նախագահը նաև հաստատել է ՄԱԿ-ի հովանու ներքո կլիմայի և բնական ռեսուրսների հիմնախնդիրների թեմայով գիտական համաժողովի անցկացման առաջարկը:

Պուտինն ակնկալում է, որ կլիմայի վերաբերյալ նոր համաձայնությունը, որը հաջորդելու է Կիոտոյի արձանագրությանը, կմշակվի համատեղ ուժերով, և 2020 թվականից հետո կծառայի բոլոր պետությունների և ժողովուրդների շահերին: Նրա խոսքով՝ Ռուսատանն ակնկալում է, որ կլիմայի վերաբերյալ նոր համաձայնությունը կլինի «համապարփակ, արդյունավետ, իրավահավասար»: «Սատարում ենք նոր համաձայնությաներկրաժամկետ նպատակի իրականացմանը՝ մինչև 21-րդ դարի ավարտը գլոբալ ջ երմաստիճանի աճըսահմանափակել Ցելսիուսի 2 աստիճանի սահմաններում»,- ընդգծել է ՌԴ Նախագահը:

 

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով