Հանրապետության հրապարակում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները
ՀասարակությունՄայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության հրապարակում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ ամբողջացվում են մետաղյա կոնստրուկցիաները, որից հետո դրանց վրա կամրացվեն հանրապետության տարբեր մարզերում սան իտարական էտման արդյունքում հատված եղևնիների ճյուղեր: Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն և կզարդարվի լուսադիոդային լույսերով ու նորաոճ խաղալիքներով: