«Հովեր» սեպտետը խաչատրյանական փառատոնի շրջանակներում կներկայացնի Կոմիտաս և Սայաթ-Նովա
ՄշակույթԱրամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում համերգով հանդես կգա «Հովեր» սեպտետը:
Ինչպես տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը տեղի կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում դեկտեմբերի 2-ին: Ծրագրում կներկայացվեն Կոմիտասի «Պա տարագ»-ից հատվածներ, աշխարհիկ խմբերգեր, Սայաթ-Նովայի` երգչախմբի համար մշակումները։
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 5-ն անցկացվող երաժշտական այս տոնի ընթացքում տեղի են ունենում կամերային և սիմֆոնիկ համերգներ: