ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀասարակությունՀՀ տարածքում դեկտեմբերի 1-ի ժամը 20.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում ձյուն է տեղում:
Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում մառախուռ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: