Թուրինջի հյութը վնասակա ՞ ր է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Օնտարիոյի համալսարանի գիտնականները հրապարակել են վերջին ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն` 43 տեսակի դեղորայքի համադրումը թուրինջի հյութի հետ կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների:
Թուրինջի հյութը պարունակում է ֆուրանոկումարներ, որոնք խանգարում են դեղամիջոցների լուծմանը, մեծացնում են դրանց տոքսիկությունը, ինչպես նաև փոփոխում են օրգանիզմի վրա ազդեցությունը:
Դա իր հերթին կարող է հանգեցնել գերդոզավորման կամ առավել լուրջ հետևանքների` սրտանոթային խնդիրներ, երիկամային անբավարություն, մկանների քայքայում, շնչառական բարդություններ և արյունատար անոթների խցանում:
Մեկ թուրինջը կամ մեկ բաժակ թուրինջի հյութն օրգանիզմի վրա ազդում է ողջ օրվա ընթացքում: Հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ուշադիր կարդալ դեղերի ընդունման եղանակը: