Ամուր և սպիտակ ատամների գաղնիքը՝ հեռավոր Տիբեթից
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Տիբեթյան բժշկությունը համարվում է աշխարհում ամենահին բժշկական համակարգերից մեկը։ Տիբեթյան բժշկական համակարգն այնքան հին է, որքան քաղաքակրթությունը։
Տպավորիչ է, որ տիբեթյան վանականներն ունեն սպիտակ, առողջ ատամներ՝ մեծ տարիքում։ Նրանց գաղտնիքը շատ պարզ է․բաղադրատոմս, որը օգնում է պահպանել առողջ, ամուր և սպիտակ ատամները։
Բաղադրատոմսը պատրաստվում է հետևյալ կերպ․ վերցրեք կես բաժակ եռացրած և սառեցրած ջուր, ավելացրեք 1 ճաշի գդալ աղ և լավ խառեք՝ մինչև աղը լուծվի։ Ատամի խոզանակը թրջել այս խառնուրդով և լվանալ ատամները։
Կատարեք այս գործողությունն ամեն օր՝ առավոտյան և երեկոյան՝ հատկապես ուտելուց հետո։
Աղաջուրը օգտակար է հետևյալ պատճառներով՝
• Ամրացնում է ատամների էմալը
• Ոչնչացնում է բերանի խոռոչի բոլոր ախտածին մանրէները
• Ամրացնում է ատամների վրա առաջացած ճաքերը։
Աղաջրով ողողումները տարածված են ողջ աշխարհում։ Պարբերաբար կիրառելու դեպքում կտեսնեք, թե որքան արդյունավետ է այն։