Դիետա` սլացիկ ոտքեր ունենալու համար
LifestyleShabat.am-ը գրում է.
Բոլոր կանայք գիտեն, որ ոտքերի շրջանում նիհարելն ամենադժվար խնդիրն է: Նույնիսկ ամենադժվար պահվող դիետաները երբեմն ոչ բոլորին են օգնում:Մարմնի այս հատվածներում միայն դիետա պահելը բավական չէ: Պետք է սպորտով զբաղվել ու համապտասխան վարժություններ կատարել:Սակայն կան դիետաներ, որոնք առավել արդյունավետ են ոտքերի հատվածն ավելի սլացիկ դարձնելու գործում:Պետք է ձեր ճաշացանկից ընդհանրապես հեռացնեք ` կարագը, թթվասերը, յուղոտ միսը, չիպսերը, քաղցրեղենը…
Փոխարենը պետք է շատ բանջարեղեն ուտեք, շոկոլադի փոխարեն կարելի է մեղր ուտել, շատ ջուր պետք է խմել, շատ շարժվել:
Նախաճաշ` 1%-ոց մածուն կամ յոգուրտ, ցանկացած միրգ:
Ճաշ` մեկ կտոր եփած հավի կրծքամիս, բանջարեղենային աղցան
Ընթրիք` շոգեխաշած բանջարեղեն կամ մածուն
- Հիշեք՝ ամեն ուտելուց 30 րոպե առաջ և ուտելուց 1 ժամ հետո պետք է ջուր խմել: