Վերջերս ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի ընկերուհուն՝ Դարյա Ժուկովային, ով «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնի տնօրենն ու համանուն ամսագրի գլխավոր խմբագիրն է, մեղադրել էին ռասիզմի համար։ Դրա համար պատճառ էր հանդիսացել լուսանկարը, որում Ժուկովան պատկերված է սևամորթ կնոջ մանեկենի տեսքով աթոռին նստած։
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն՝ այդ աթոռը նորվեգացի նկարիչ Բյարնե Մելգորդի ստեղծագործությունն է, որը համատեղել է արվեստն ու սովորական կենցաղը: Պարբերականը որոշել է ներկայցնել նմանօրինակ գործերի նմուշներ, որոնք պարզապես կահույքի մի մաս են կազմում:
Հիշեցնենք, որ տարածված մեղադրանքների ֆոնին Դարյա Ժուկովան ներողություն է խնդրել նրանցից, ում վիրավորել է իր լուսանկարը:









