ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀասարակությունՀՀ տարածքում դեկտեմբերի 2-ի ժամը 20.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: