Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»


ՄԻԵԴ դիմելու ընթացակարգերը հեշտացնող արձանագրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 1-ին որոշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան փոփոխող թիվ 15 արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նշված հարցը քննարկելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ էր նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, Մ արդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը:

Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքից:

Ստորագրված լինելով 2013 թվականի հունիսի 24-ին՝ արձանագրությունը նախատեսում է փոփոխություններ, որոնց նպատակն է բարձրացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետությունը: Արձանագրությամբ նախատեսված հիմնական փոփոխությունները, մասնավորապես, հետևյալն են.

1․ Կոնվենցիայի նախաբանը լրացվում է սուբսիդիարության և պետության հայեցողության իրավունքի սկզբունքները վկայակոչող դրույթով՝ նպատակ հետապնդելով հզորացնել Կոնվենցիայի համակարգի թափանցիկությունն ու հասանելիությունը:

2. Դատավորի թեկնածուների համար առավելագույն տարիք է սահմանվում 65 տարեկանը՝ այն օրվա դրությամբ, երբ Խորհրդարանական վեհաժողովը անդամ պետությունից պահանջել է երեք թեկնածուների ցուցակը։ Այս փոփոխության նպատակն է հնարավորություն ընձեռել բարձր որակավորում ունեցող դատավորներին պաշտոնավարել լիարժեք 9 տարի և, այդպիսով, ամրապնդել Եվրոպական դատարանի արդյունավետության տևական բնույթը։

3. Կոնվենցիայի համաձայն՝ եթե Պալատի վարույթում գտնվող գործը  Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների մեկնաբանման առումով խնդրահարույց է կամ եթե Պալատում քննվող հարցի լուծումը կարող է հակասել Եվրոպական դատարանի ավելի վաղ կայացրած վճռին, Պալատը կարող է, մինչև վճիռ կայացնելը, ցանկացած ժամանակ ընդդատությունը զիջել Մեծ պալատին, եթե կողմերից ոչ մեկը չի առարկում: Արձանագրությամբ Պալատը հնարավորություն կունենա ընդդատությունը զիջել՝ անկախ կողմերի առարկելու հանգամանքից: Այս փոփոխությունը չի կիրառվի որևէ  քննվող գործի նկատմամբ, եթե կողմերից որևէ մեկը մինչև Արձանագրության ուժի մեջ մտնելն առարկել է Մեծ պալատի օգտին գործի քննությունը զիջելու Պալատի որոշմանը։

4. Նախատեսվում է, որ գանգատը Եվրոպական դատարան պետք է ներկայացնել ներպետական վերջնական որոշման կայացման օրվանից հետո 4 ամսվա ընթացքում՝ ներկայում գործող 6 ամսվա փոխարեն։ Այս փոփոխությունը կգործի Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետը լրանալուց հետո, սակայն չի կիրառվի այն գանգատների նկատմամբ, որոնցով ներպետական վերջնական որոշումը կայացվել է մինչև Արձանագրության ուժի մեջ մտնելը: Այս փոփոխությամբ փորձ է արվում թեթևացնել վերջին ժամանակաշրջանում Եվրոպական դատարանի աշխատանքի ծանրաբեռնվածությունը՝ պայմանավորված դատարան մուտքագրվող գանգատների մեծ քանակով:

5. Եվրոպական դատարանին վերապահվում է էական վնաս կրած չլինելու հիմքով անհատական գանգատն անընդունելի համարելու իրավունք՝ անկախ ներպետական դատական ատյանում գործը պատշաճ կարգով քննված լինելու փաստից։

Արձանագրությունն ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացվելուց հետո՝ հաշվի առնելով արձանագրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելու վերոնշյալ պայմանները:

Մինչ այժմ Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններից արձանագրությունը ստորագրել է 41 պետություն, որից այս պահի դրությամբ վավերացրել է 23-ը։ Արձանագրությունը, Հայաստանից բացի, դեռ չեն վավերացրել նաև Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Նախկին Հարավսլավիայի Հանրապետություն Մակեդոնիան, Թուրքիան և Ուկրաինան։

Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունը