Նորագավիթի 10-րդ փողոցի խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սահմանված պահանջներին
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարության մասնագետները «Երևանջուր» ընկերության և Երևանի քաղաքապետարանի «Նորագավիթ» պոլիկլինիկայի աշխատակիցների հետ Նորագավիթի 10-րդ փողոցի խմելու ջրի աղտոտման վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ թաղամասում կատարել են բակային համայցեր և խմելու ջրի նմուշառում` իրավիճակը գնահատելու և աղիքային վարակներին բնորոշ գանգատներով անձանց հայտնաբերելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համայնքում աղիքային վարակներով հիվանդներ չեն հայտնաբերվել, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սահմանված պահանջներին: