Գավառ-Սևան ճանապարհին շրջված մեքենայի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 3-ին` ժամը 05.12-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակն երի նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գավառ-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում, «ՎԱԶ-2121» մակնիշի 34UV525 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ Վ.Պ. (ծնված 1972թ.) ստացել է մարմնական վնասվածքներ: Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասները Վ. Պ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. հրաժարվել է բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, այնուհետև դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: