Օրվա բաղադրատոմսը. Կաղամբով և նեխուրով աղցան
LifestyleԲաղադրիչներ
կաղամբ – 1/4 հատ
նեխուր – 2 ճյուղ
խնձոր – 1 հատ
գազար – 1 հատ
մայոնեզ – 3ճ/գդ
հյութ կիտրոնի – 100գր
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Մաքրում ու բարակ շերտերով կտրատում ենք նեխուրը, գազարը, կաղամբն ու խնձորը:

- Լցնում ենք կտրատված բանջարեղենները ամանի մեջ և վրան ավելացնում ենք կիտրոնի հյութը, աղը, սև պղպեղը, մայոնեզն ու խառնում:

- Թողնում ենք, որ աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում:

Մատուցեք կաղամբով և նեխուրով աղցանը, որպես խավարտ մսային ուտեստների հետ:)
Շեֆ Խոհարար