Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ
ՀասարակությունՄայրաքաղաքում դեկտեմբերի 3-ի լուսադեմին սկսված ձյան տեղումներին զուգահեռ, վարչական շրջաններում սկսվել և ներկայում շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախապես աշխատանքային պատրաստ վիճակի են բերվել համապատասխան մեքենամեխանիզմները: Գործընթացում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են: