Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն
ՀասարակությունՀանրապետությունում և Երևան քաղաքում ձյուն է տեղում, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում: Այս իրավիճակից ելնելով` ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն : Նրանց, ովքեր անվադողերը դեռևս չեն փոխարինել ձմեռայինով, խորհուրդ է տրվում ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց և ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո:
«Հիշենք, ձմռանը երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցի շահագործման պահանջների խստագույն պահպանումը վարորդի, ուղևորի ու հետիոտնի անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է»,-ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: