Այսքան անմիջական կարող են լինել միայն երեխաները (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Գաղտնիք չէ, որ մարդկանց դուր է գալիս շփվել ու լինել անմիջական, բաց ու հմայիչ անձանց շրջապատում։ Սակայն մեծահասակների շրջանում նման մարդիկ, ցավոք, քիչ են հանդիպում, մինչդեռ բոլոր մանուկներն ասվածի մարմնացումն են:
Ընդհանրապես մեծերը պետք է հնարավորինս շատ շփվեն փոքրիկների հետ ու «վարակվեն» նրանց անմիջականությամբ, իրենց զգացողություններն անկեղծորեն արտահայտելու կարողությամբ։ Այս դեպքում, միգուցե, մեծերի կյանքը ևս կլցվի այն չնչին, բայց հաճելի ուրախություններով, որոնցով ապրում են մանուկները:
Ստորև AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է լացող, ծիծաղող, բարկացող ու տարատեսակ զգացողություններն այնքան անկեղծ արտահայտող փոքրիկների, որոնց կարելի է անվերջ նայել.

















