Լանջիկ գյուղի ճանապարհահատվածում սաստիկ բուք է
ՀասարակությունԵրևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ1) Լանջիկ գյուղի հատվածում դեկտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, սաստիկ բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով (20-30մ) ճանապարհը դժվարանցանելի է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհաշինարարները տեղում կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: