Հայուհու հագուստները կրում են արքայազն Ուիլյամը, Միշել Պլատինին եւ այլոք. Photo
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհահռչակ հայուհիներին։ Այս անգամ ներկայացնում ենք Վերոնիկ Նիշանյանին։
Վերոնիկ Նիշանյանը հանդիսանում է աշխարհահռչակ ֆրանսիական Hermés ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուի կոմերցիոն տնօրենը։
Նա աշխարհի այն քիչ կանանցից է, ով ստեղծում է տղամարդկանց հագուստ։

Վերոնիկը ծնվել է 1954թ. Փարիզում։ Հաջողությունների է հասել դեռեւս երիտասարդ տարիքում, երբ սովորում էր Parisienne Ecole de la Chambre Syndicale de la Couture անունով Փարիզի դիզայներական դպրոցում։
Բարձրագույն կրթություն ստանալուց հետո նա աշխատանքի ընդունվեց Cerruti-ում, իսկ 1988 թվականից սկսած աշխատում է Hermés-ում։
Նորաձեւության գիտակների կողմից բարձր գնահատականների ու գովեստնեի արժանացած Վերոնիկ Նիշանյանը 2009 թ. սկսեց աշխատել ապրանքանիշի տղամարդկանց հագուստի վրա։
Նրան նշանակեցին տղամարդկանց հավաքածուի կրեատիվ տնօրեն։

Վերոնիկը խոստովանում է, որ ամեն անգամ նոր հավաքածու ներկայացնելով շատ է անհանգստանում, իսկ հետո հպարտանում, որ կարողանում է իր ճաշակը թելադրել միլիոնավոր տղամարդկանց։
Hermés -ի տղամարդկանց հագուստի սիրահարներից են արքայազն Վիլյամը, Մոնակոյի արքայազն Պիեր Կազիրագին, Դենիել Գրեյգը, Ջեյսմ Ֆրանկոն, Միշել Պլատինին, Վենսան Կասսելը եւ այլ աշխարհահռչակ եւ հեղինակություն վայելող տղամարդիկ։

Վերոնիկը հավաստիացնում է, որ հենց իր հայկական ընտանիքին է իր մեջ դաստիարակել ճաշակն ու ոճը, որը նա այսօր փոխանցում է իր աշխատանքին։
«Հայրս, ով ազգությամբ հայ է, միշտ էլ առանձնացել է շքեղության հանդեպ սիրով, իսկ մայրս ու տատիկս միշտ օգտվել են Hermés-ի պայուսակներից ու օծանելիքից»,- պատմում է նա։



