Հայաստանի ռուսական ռազմակայանում հանդիսավոր միջոցառմամբ նշվել Է Անհայտ զինվորի օրը
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանում՝ «Պատվո բլուր» հուշահամալիրում անցկացվել Է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Անհայտ զինվորի օրվան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զորամիավորման հրամանատարության, Ռուսաստանի եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսի, ուժային կառույցների, հոգեւորականության, Շիրակի մարզի եւ Գյումրի քաղաքի վարչակազմի ներկայացուցիչների, վետերանների եւ զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրվել զոհված մարտիկների կոթողին: Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել նրանց հիշատակին, ովքեր 1804 թվականից մինչեւ մեր օրերը մարտնչել են Հայաստանի տարածքում տեղի ունեցած բոլոր պատերազմներում:
Ռազմակայանի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի հարցերով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը «Մեծ ամրոց» ռազմական ավանում միավորման ռազմական փառքի թանգարանում արիության դաս Է անցկացրել նոր ժամանած զինծառայողների համար:
Մեկ տարվա ընթացքում «Պատվո բլուր» հուշահամալիրում, որտեղ թաղված են հայտնի ու անհայտ զինվորներ ու սպաներ, անցկացվում Էին նորոգման-վերականգնման աշխատանքներ: