Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ
ՀասարակությունՍեյսմիկ պաշտպանության ծառայությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, նոյեմբերի 27-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) և 29-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.3) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում` Մակու քաղաքից 40 կմ դեպի հարավ-արևելք և 21 կմ դեպի հարավ-արևմուտք: Նոյեմբերի 27-28-ը 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8 և 2.6) երկու երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայում` Վան քաղաքից 42 կմ դեպի հյուսիս-արևելք և Օլթի քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք: Նոյեմբերի 30-ին Իրանի Թավրիզ քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ (մագնիտուդ 2.5):
Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գարնցվել է 6 և ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Նոյեմբերի 26-ին 6.7 մագնիտուդով և 609 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բրազիլիայում` Տարաուակա քաղաքից 127 կմ դեպի հարավ-արևմուտք: Նոյեմբերի 28-ին երկրաշարժ է գրանցվել Չիլիում՝ Տալտալ քաղաքից 66 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որն ունեցել է 6.2 մագնիտուդ հզորություն: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: