Սելենա Գոմեսը՝ British InStyle-ի նոր ֆոտոշարքում
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Սելենա Գոմեսը հայտնվել է British InStyle –ի նոր ֆոտոշարքում: Երեկ 23 ամյա երգչուհին թողարկել էր «Hands To Myself» տեսահոլովակը, որի գլխավոր դերերում Victoria’s Secret –ի հրեշտակներ են: Հոլովակում նկարահանվել էին Քենդիս Սվեյնփոլը, Լիլի Օլդրիջը, Բեխաթի Փրինսլուն, Էլզա Հոսքն ու մյուս գեղեցկուհիները։

Ներկայացնենք հանրահայտ երգչուհու նոր լուսանկարները, որոնք կհայտնվեն ամսագրի դեկտեմբերյան համարում:

Նշենք, որ Սելենան ամսագրի էջերում անդրադարձել է նաեւ Ջասթին Բիբերի հետ իր հարաբերություններին:


«Ես այնքան եմ հոգնել այս թեմայով խոսելուց: Ես բոլորովին չէի ցանկանա, որ իմ անձնական կյանքը պարբերականների համար մեծ պատմություն դառնա»,- ասել է երգչուհին:
