Կինը ծննդաբերել է սահնակով զբոսնելու ընթացքում (լուսանկարներ)
LifestyleՖիլադելֆիա քաղաքի բնակչուհի Շիրլի Բոնանին շատ լավ կհիշի այս ձմեռը, քանի որ ստիպված է եղել ծննդաբերել սահնակի վրա:


Fedpost.ru-ի փոխանցմամբ` Բոնանին տանը գտնվելու ընթացքում ցավեր է զգացել և դիմելով ամուսնուն խնդրել է իրեն տեղափոխել հիվանդանոց: Ամուսինը` տեսնելով, որ կինը ուժեղ ցավերի պատճառով չի կարողանում քայլել, և քանի որ ճանապարհը պատված է եղել ձյան հաստ շերտով, որոշել է կնոջը տեղափոխել դեպի մեքենան սահնակի օգնությամբ:


Երբ ամուսինը Շիրլիին սահնակով տեղափոխել է դեպի բակում կայանված մեքենան, նա սկսել է ծննդաբերել և ամուսինը ստիպված է եղել ծնունդն ընդունել սահնակի վրա: Նա զանգահարել է 911 ծառայություն, որտեղ նրան հուշել են, թե ինչ պետք է անել:
Ամուսնու օգնությամբ կինը 3 կգ քաշով առողջ աղջիկ է լույս աշխարհ բերել, ինչից հետո ընտանիքը տեղափոխվել է տուն և սպասել շտապ օգնության ժամանմանը: