Ֆիլհարմոնիկը Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներ է ունեցել Գերմանիայում
ՄշակույթՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված երկու համերգով հանդես է եկել Գերմանիայում: ՀԱՖՆ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը Գերմանիայից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ համերգները տե ղի են ունեցել դեկտեմբերի 2-ին և 3-ին Լյուդվիգսհաֆենի «BASF Feierabendhaus» համերգասրահում:
«Համերգներն արտակարգ են անցել: Ներկա են եղել աշխարհի լավագույն մենեջմենթի ներկայացուցչությունների` IMG-ի և Harrison Parrott-ի անդամները»,-նշեց Արման Պադարյանը:
Գերմանիայում անցկացված համերգներին ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչել է Ֆ. Շոպենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1, Պ. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 6 «Պաթետիկական», Խաչատրյանի «Սպարտակ» սյուիտ ստեղծագործությունները:
Որպես մենակատար հանդես է եկել Սոֆիա Պաչինին (դաշնամուր): Բացի այդ, նվագախումբը համերգ է ունեցել Լեհաստանում: Համերգները նվիրվում են նվագախմբի հիմնադրման 90-ամյակին:
Լուսանկարները տրամադրել է Արման Պադարյանը