Դատախազությունը Վլադիմիր Գասպարյանի դիմումն ուղարկել է ՀՔԾ
ՀասարակությունՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, միջնորդելով 2015թ. թվականի դեկտեմբերի 2-ին Ազատության հրապարակում հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հավաքի մասնակից Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու և հավաքի սպասարկման համար օգտագործվող մեքենան վնասելու վերաբերյալ հրապարակումները, որոնցում նաև ոստիկանության ծառայողներին վերագրում են առերևույթ հանցագործության հատկանիշներ պ արունակող արարքների կատարում, դատախազի հանձնարարականով ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին՝ հրապարակումներում նշված տեղեկատվության իսկությունը պարզելու և իրավական գնահատական տալու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ՀՀ ոստիկանության դեկտեմբերի 3-ի դիմումն ուղարկվել է ՀՔԾ՝ դրանում նշված հանգամանքները պարզելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար: