Ընտրացուցակները՝ հասարակության խոշորացույցի տակ
ՀասարակությունՉորս հասարակական կազմակերպություն՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքի Եվրոպա»-ն, «Ասպարեզ»-ը և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան» միասին ստեղծել են մի գործիք, որն ուղղված է Հայաստանում ընտրացուցակների նկատմամբ վստահության ամրապնդմանը:
Քաղաքացիները Hanraqve.com կայքի միջոցով կարող են մուտքագրել իրենց անունը, ազգանունը, հասցեն և նշել, թե պատրաստվում են արդյոք մասնակցել դեկտեմբերի 6-ի քվեարկությանը, թե ոչ: Ի դեպ՝ կայքը հնարավորություն է տալիս նաև ճշտել, թե արդյոք ճիշտ է ընտրողի գրանցման հասցեն: Կայքի միջոցով Հայաստանից դուրս բարեկամներ ունեցողները կարող են սեփական նախաձեռնությամբ ընտրացուցակներից հանել իրենց բարեկամների տվյալները: Բացի այդ, կայքը հնարավորություն է տալիս նաև իրենց ազգականի, բարեկամի երկրից բացակայելու և բնականաբար ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ տեղեկություն մուտքագրել:
Նախաձեռնության նպատակը մի կողմից ընտրություններին մասնակցած անձանց թիվը վերահսկելն է, իսկ մյուս կողմից էլ հնարավորինս ճշգրիտ ընտրացուցակների պատկեր ստանալը:
Ա. Գրիգորյան