Դեկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ ոստիկանությունում կգործի բազմուղի «Թեժ գիծ»
Հասարակություն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերին արագ արձագանքելու նպատակով դեկտեմբերի 5-ին և 6-ին ՀՀ ոստիկանությունում կգործի բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12, 010-54-69-14
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, միջազգային դիտորդական առաքելությունների համար՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, կգործի 010-52-42-28