Հայերն առաջինն են բացահայտել հաց թխելու արվեստը. Սիրուշո
LifestyleՍիրված երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել սոցցանցերի իր էջերում եւ երկրպագուներին տեղեկացրել, որ հայերն առաջինն են բացահայտել հաց թխելու արվեստը.

«Իսկ դուք գիտեի՞ք, որ հայերն առաջինն են բացահայտել, թե ինչպես կարելի է հաց թխել։ Հենց այդ պատճառով էլ ցորենը շատ կարեւոր խորհրդանիշ է համարվում հայկական ոսկերչության եւ ճարտարապետության մեջ»,- տեղեկացրել է երգչուհին՝ ցուցադրելով իր վզնոցը։