Մարդու առեւանգման համար հետախուզվողին Հայաստան են տեղափոխել Ստոկհոլմ- Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
ՀասարակությունՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների օպերատիվ խմբի կողմից դեկտեմբերի 5-ին, ժամը 01.20-ին, Ստոկհոլմ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1990 թ. ծնված Բորիս Ու.-ն, ով 2013 թ. մայիսի 23-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հայկ Բ.-ն, ով 2014 թ. մարտի 7-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոցը՝ կալանք: Հայկ Բ.-ն փոխանցվել է Մարտունու բաժնի ծառայողներին: