Անջելինա Ջոլին լուսանկարվել է ֆրանսիական Elle ամսագրի շապիկի համար
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին զարդարելու է Elle ֆրանսիական ամսագրի նոր համարի շապիկը։
40-ամյա դերասանուհին հայտնվել է ամսագրում՝ իր հեղինակած By The Sea դրամայի պրեմիերայի կապակցությամբ։
Նշենք, որ մի քանի շաբաթ հետո Ջոլին մեկնելու է Քամբոջա, որպեսզի սկսի մեկ այլ ֆիլմի ՝ «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը. Քամբոջայի դստեր հիշողությունները» նկարահանումները։ Ֆիլմում Ջոլինա հանդես է գալիս եւ որպես պրոդյուսեր, եւ ռեժիսոր, եւ սցենարի հեղինակ։ Նոր ֆիլմում դերասանուհին օգտագործելու է այն գիտելիքները, որոնք նա ձեռք է բերել իր բարեգործական գործունեության շրջանակում:
